10 07 2020

Համավարակի շրջանում կիբերհանցագործությունների թիվն աճել է․ Սասուն Գրիգորյան



Ամբողջ աշխարհում արձանագրվում է կիբերհանցագործությունների ընդամնեը 1 տոկոսը։ Ուստի նշել, որ 2019 թվականին ավելի քիչ են եղել կիբերհանցագործությունները, քան 2020 թվականին, այնքան էլ տեղին չէ։ Մեր կարծիքով 2020 թվականին պարզապես տուժած քաղաքացիների, կազմկարեպությունների դիմելիությունն է ավելացել իրավապահ մարմիններին, ինչը վկայում է նաև ինչպես քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման, այնպես էլ իրավապահ մարմինների նկատմամբ վստահության աճով։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը։

«Հայաստանում կիբերհանցագործությունները հիմնականում համակարգչային խարդախությունների հետ են կապված, երբ հանցավորը մոլորության մեջ գցելով քաղաքացիներին, արժանաննալով ննրանց վստահությանը, խաբեությամբ նրանցից ստանում է անձնագրային  բանկային քարտերի տվյալներ»,- ասաց Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ