10 07 2020

ՀՀ բնակիչների 60% -ը բացասական է գնահատում կառավարության աշխատանքը Կորոնավիրուսի դեմ պայքարում

ՀՀ բնակիչների 60% -ը բացասական է գնահատում կառավարության աշխատանքը Կորոնավիրուսի դեմ պայքարում

Հայաստանի բնակիչների 60% -ը բացասական է գնահատում  կառավարության աշխատանքը ՝ COVID 19 համաճարակի համատեքստում: Նման արդյունքներ գրանցվել են «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի» կատարած սոցհարցումների արդյունքում:

Ուսումնասիրությունն անցկացվել է դեմ առ դեմ հարցումների միջոցով, այս տարվա փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում: Հարցմանը մասնակցել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 18 և բարձր տարիք ունեցող անձինք:

 

Ձեռնարկված միջոցները բավարար են կայուն սոցիալ-տնտեսական իրավիճակի ապահովման համար Covid 19-ի դեմ պայքարում- այսպես կարծում է հարցվածների 5.5 տոկոսը

Ձեռնարկված միջոցները բավարար չեն կայուն սոցիալ-տնտեսական իրավիճակի ապահովման համար Covid 19-ի դեմ պայքարում - այսպես կարծում են հարցվածների 38 տոկոսը

Նախարարական կաբինետը ժամանակին է արձագանքում COVID 19 -ի հետ կապված իրավիճակի փոփոխություններին- այսպես կարծում է 6,5 տոկոսը

Կառավարությունը պետք է ավելի արագ լուծի զարգացող խնդիրները, որոնք առաջանում են  COVID 19- հետևանքվ- 14,2 տոկոս

Երկիրը ապահովել է արտակարգ իրավիճակների պահանջներին համապատասխանություն- 8,8 տոկոս

Ներմուծված արտակարգ դրության ռեժիմը կառավարության պատճառով անարդյունավետ է- այսպես է կարծում հարցվածների 27 տոկոսը:

 

Հարցման մյուս հատվածները կներկայացնենք մեր հաջորդ հրապարակումներում:

Նշենք նաև, որ հետազոտությունն իրականացրած կենտրոնը ֆինանսավորվում է USAID-ի և «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի կողմից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ