«Լույս» հիմնադրամը հրապարակել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, իրավիճակն ու հեռանկարները» վերլուծությունը:
Վերլուծության սկզբում ներկայացված է ՀՀ-ում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո իրավիճակը, Ադրբեջանի քայլերն ու հայկական կողմի հակակշիռները: Մասնավորապես, նշվում է, որ տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ կարգավորման տեսակետից Արցախում ու Հայաստանի Հանրապետությունում առանցքային դերակատարություն են ստանձնել անձինք, ովքեր նախկինում այդ գործընթացի հետ որեւէ առնչություն չեն ունեցել կամ դուրս են եղել խնդրով անմիջականորեն զբաղվողների շրջանակից:
Այնուհետև հոդվածում առաջարկվում է որպես սկզբնական քայլ դիտարկել կարգավորման գործընթացի փուլերը, բացահայտել դրանց ընթացքում հայեցակարգային մոտեցումների էվոլյուցիան և արդյունքները, քննարկվող բանակցային փաստաթղթի էությունը, մարտահրավերներն ու հնարավոր զարգացումները։
Ուսումնասիրությունը բաժանված է հետևյալ մասերից.
Որպես ամփոփում հոդվածում նշվում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման արդյունքը ոչ միայն կենսական նշանակություն ունի հայության ինքնության պահպանման և աշխարհում արժանապատիվ տեղ ունենալու տեակետից, այլև հայկական երկու պետությունների կենսունակության ամենալուրջ փորձությունն է: Հակամարտության կարգավորման արդարացի և բարենպաստ արդյունք հնարավոր է ակնկալել միան ամենօրյա բարդ, բազմավեկտոր մասնագիտական աշխատանքի դեպքում՝ դրանով ապահովելով բանակցային թիմի անհրաժեշտ բարձր պատրաստվածությունը:
Այդ թիմի հաջողությունը պայմանավորված է լինելու նաև ներքաղաքական իրավիճակով, որը պետք է զերծ լինի ազգային ինքնությունն ու միասնությունը պառակտող և քայքայիչ գաղափարների տարածման, քաղաքական կյանքում ներքին թշնամիների կերպարների ձևավորման մոտեցումներից, կառուցվի պետական կառավարման մարմիններում և գերակա ոլորտներում մասնագիտական հետազոտությունների միջոցով բացահայտված խնդիրների ու դրանց լուծումների ներուժ ունեցող գաղափարների վրա հիմնված ծրագրերի իրագործմամբ:
Վերլուծությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը