Բաներ կան, որ այստեղ սփյուռքահայերի համար երբեմն մութ է, չեն հասկանում, և ուզում են պատասխաններ ունենալ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ «Հայրենադարձների» հանձնախմբի համակարգող Սիմոն Գաֆալյանը՝ անդրադառնալով հայրենադարձ ընտանիքների խնդիրներին:
«Եթե օրինակ՝ հարց ունեն ՊԵԿ-ին, իրենք թղթապանակով օրենքն են ուղարկում, և նրանք չեն կարողանում հասկանալ, իրավաբանը նույնիսկ չի կարողանում ճիշտ հստակ ասել ճիշտ հարցման պատասխանը: Մեզ ամենից շատ պետք է, որ հարցումները հստակ պատասխան ունենան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը