06 07 2020

Դիմակ չկրելու համար՝ 20 և 50 հազար դրամ տուգանք․ նոր նախագիծ

Դիմակ չկրելու համար՝ 20 և 50 հազար դրամ տուգանք․ նոր նախագիծ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով փոփոխություններ են արվելու արտակարգ իրավիճակի հիմքով սահմանված կանոնները՝ դիմակ կրելու վերաբերյալ խախտելու համար:

  • արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում`20 հազար դրամի չափոեվ:
  • արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներում եւ աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով:

Մյուս փոփոխությամբ այս խախտումները կրկին կատարելն առաջացնում է տուգանքների կրկնապատիկի չափով տուգանում։

Նախագիծը ԱԺ-ում ներկայացնելու է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: 

Նկատենք, որ նախագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ