05 07 2020

Կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 66 տարեկան է, տարեցը՝ 86

Կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 66 տարեկան է, տարեցը՝ 86

Վերջին 1 օրում Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 7 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 67 (կին), 70 (տղամարդ), 77 (տղամարդ), 81 (տղամարդ), 86 (տղամարդ), 66 (կին) և 79 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 158 է»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ