04 07 2020

Ատելության առաջնորդի «Օրագիրը». Իսկ դու ղալաթ արե՞լ ես. antifake.am

Ատելության առաջնորդի «Օրագիրը». Իսկ դու ղալաթ արե՞լ ես. antifake.am

Antifake.am-ը գրում է.

Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանում փոխվել է քաղաքական դիսկուրսի որակը և կառուցվածքը: Հասարակությունն այսօր, առավել քան երբևէ, ապրում է Ֆեյսբուքում ստեղծված իրականությամբ, որի հիմնական մեղավորը իշխանություններն են: Պետք է արձանագրել. քաղաքական որակը ստեղծում և պահպանում է ժամանակի իշխանությունը:

Մինչև 2018թ. հայտնի իրադարձությունները և Նիկոլ Փաշինյանի ձեռամբ իրականացված «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը»՝ փաստացիորեն գործել են չգրված կանոններ, հայհոյանքը, վիրավորանքը, անընդունելի արտահայտությունները տեղ չեն ունեցել օրվա քաղաքական կոնյուկտուրայում: Այդ օրերին առավել ակտիվ քաղաքական գործիչների խոսքում բացակայում էր նաև ոչ նորմատիվային լեքսիկոնը, օրինակ, այնպիսի արտահայտություններ, ինչպիսին են՝ «պատերին ծեփելը», «ասֆալտներին փռելը» և նման գռեհիկ ու պետական պաշտոնյային ոչ վայել արտահայտություններ կամ թիվ մեկ քաղաքական ամբիոնից հեքիաթներ պատմելը:

Նման պայմաններում նույն մակարդակում պայքարելը այլընտրանք չունի: Երբ նման լեքսիկոնը դաշտ է նետում իշխանությունը, նրա դեմ պայքարելու միակ միջոցը դառնում է նրա դեմ իրեն հասկանալի բառապաշարով պայքարելը: Հաճախ բազմաթիվ լուրջ մասնագիտական հիմք ունեցող գործիչներ ստիպված են լինում իջնել նման մակարդակի՝ իրենց խոսքը, հակափաստարկները ավելի հասկանալի և լսելի դարձնելու համար:

Ստորև՝ հանդիպող արտահայտություններում ընթերցողի մոտ առաջին հայացքից տպավորություն կստեղծվի, թե վարչապետի հերթական ելույթն է կարդում, սակայն թվարկվածն այն է, որոնցով բնորոշվում է Նիկոլ Փաշինյանի հանրային ասպարեզ ի հայտ գալու նախաշեմին որդեգրած սկզբունքները, որոնք իրենց հստակ ձևակերպումներն են ստացել նախ «Օրագիր», ապա «Հայկական Ժամանակ» օրաթերթերում, ապա երկիրը օրաթերթ դարձրած ղեկավարի կառավարման մեջ։

Դեռևս 1999 թվականին այդ ժամանակ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը դատի էր տվել «Օրագիր» օրաթերթին: Սարգսյանի պնդմամբ՝ թերթը հերյուրանքներ և զրպարտություններ էր տարածում և պահանջել էր դատարանից երեք ամսով կասեցնել թերթի գործունեությունը, որից ավելի ուշ հրաժարվել էր:

«Օրագիր» օրաթերթը հիմնադրվել էր 1998 թվականին: Թերթի հիմնադիրը և հրատարակիչը Աննա Հակոբյանն էր, գլխավոր խմբագիրը` ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 1999թ. օրաթերթի գործունեությունը դատարանի կողմից դադարեցվում է: Նույն թվականից «Օրագիր»-ը շարունակվում է «Հայկական Ժամանակի» տեսքով:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ