Կադաստրի կոմիտեն տեղադրել է գույքահարկի հաշվիչ․ այսուհետ քաղաքացիները կարող են տեղեկանալ, թե փոփոխությունների արդյունքում որքան գույքահարկ են վճարելու
Կադաստրի պետական կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում տեղադրվել է անշարժ գույքի հարկի հաշվիչ։ Այսուհետ քաղաքացին, հավաքելով իր վկայականի համարը կամ կադաստրային ծածկագրի, կտեղեկանա, թե փոփոխությունների արդյունքում որքան գույքահարկ է վճարելու։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ԱԺ-ն ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագիծը, որով 2021-ի հունվարից նախատեսվում է գույքահարկի բարձրացում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը