Կարանտինը պետք է մտցվի մաքսիմալ խորը, մաքսիմալ ամբողջ ուժով: ԱՀԿ-ն փետրվարից առաջարկներն արել է, որ պետք է աշխատանք տանել բնակչության հետ: Արդյոք առողջապահության նախարարի կողմից տրված ինֆորմացիան եղել է լիարժեք, արդյոք եղել է պաշտպանող, սովորեցնող, վարքագիծ մշակող: Իհարկե ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց համաճարակաբան Էդվարդ Հովհաննիսյանը:
Նա անդրադարձավ նաև համավարակի ընթացքում նախարարության հռետորաբանության փոփոխությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը