02 07 2020

Ոչ մի մասսայական պիկնիկ. Ոստիկանությունը կհսկի, որ օրինախախտներ չլինեն



Մոտենում են հանգստյան օրերը, և շատերն են որոշում շաբաթ-կիրակի օրերն անցկացնել ընկերների ու հարազատների հետ, այցելել տեսարժան վայրեր, մասնակցել ուխտագնացությունների կամ քաղաքից դուրս կազմակերպել, այսպես ասած՝ պիկնիկներ։

Հանգստյան օրերին ոստիկանության կարգախմբերը խստացված արտակարգ ծառայություն են իրականացնելու տեսարժան վայրերում, ուխտատեղիներում, հնարավոր հավաքույթների վայրերում։ Բացառվելու են կարգի խախտումները, իսկ հայտնաբերվելիս կհետևեն իրավական հետևանքներ։

Բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով՝ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից և մասնակցելուց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ