27 06 2020

Հադրութի շրջանում մտցված մի շարք սահմանափակումները վերացվում են

Հադրութի շրջանում մտցված մի շարք սահմանափակումները վերացվում են

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոր որոշում է ստորագրել։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Համաձայն դրա՝ Հադրութի շրջանի Հարթաշեն, Քյուրաթաղ, Ակնաղբյուր և Ուխտաձոր համայնքներում նախկինում մտցված սահմանափակումները վերացվում են»,- ասված է շտաբի տեղադրած գրառման մեջ։

Հիշեցնենք, որ ԱՀ Հադրութի ջրջանում գրանցված դեպքերը հաշվի առնելով և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով՝ հունիսի 19-ից որոշ համայնքներում ԱՀ Պարետի որոշմամբ մտցվել էին ժամանակավոր սահմանափակումներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ