27 06 2020

Թունյանը ֆեյսբուքյան ակցիայից 5-7 բնիկ երևանցու հրավիրում է Ազգային ժողով

Թունյանը ֆեյսբուքյան ակցիայից 5-7 բնիկ երևանցու հրավիրում է Ազգային ժողով

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ակցիայի մասնակից բնիկ երևանցիներին։

Հարգելի բարեկամներ

Սիրով հրավիրում եմ ձեզ Ազգային ժողով՝ գույքահարկի թեման քննարկելու։ Մենք կպատասխանենք ձեր հարցերին, դուք մեր։

Խնդրում եմ՝ ընտրեք ձեր միջից 5-7 հոգու, որոնք կարող են ներկայացնել ձեր ընդհանուր մտահոգություններն ու տեսակետները, և ինձ առանձին նամակով գրեք։

Սակայն պայմանավորվում ենք, որ քննարկումը լինելու է հրապարակային և անկեղծ։

Հ.Գ. – Ես ինքս չեմ տարանջատում՝ բնիկ կամ ոչ բնիկ. օրենքը բոլորի համար նույնն է։ Հրավերս ուղղված է այն մարդկանց, որոնք իրենց համարում են բնիկ երևանցի և կարծում են, որ բնիկ լինելու հանգամանքը պետք է որևէ դեր խաղա այս հարցում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ