26 06 2020

Մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհը բռնկվել է հրավառության պատճառով. ԱԻՆ

Մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհը բռնկվել է հրավառության պատճառով. ԱԻՆ

Ծիծեռնակաբերդի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«ԱԻՆ-ի հրշեջ-փրկարար հաշվարկների հետ միասին դեպքի վայրում էին նաեւ Երեւանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջրատար մեքենաները։

Իհարկե, հետաքննությունը պատճառները կպարզի, ուղղակի ֆիքսենք, որ մոտ կես ժամ առաջ էդ հատվածում ահավոր մեծ հրավառություն էր:

Ռեստորանային հրավառությունները լուրջ պրոբլեմ են էս քաղաքի համար»,- գրել է Կարապետյանը։

Հիշեցնենք, որ խոշոր հրդեհ էր բռնկվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում։ Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով 10 մարտական հաշվարկ պայքարում էր կրակի դեմ։

ԱԻ նախարարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ծիծառնակաբերդի հարակից տարածքում բռնկված հրդեհը կարծես հանգցնելու վրա ենք: 

«Այստեղ մեծ ուժեր են կենտրոնացել՝ 14 հրշեջ մեքենա, 10 ջրատար»,-նշեց նա:

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ