Մահացել է ԱՀ անվտանգության նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի եղբայրը՝ ԼՂՀ 2-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Անդրեյ Ղարամյանը։
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցել է Անդրեյ Ղարամյանի մահվան կապակցությամբ.
Անդրեյ Ղարամյանը ծնվել է 1959թ. սեպտեմբերի 6-ին Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում։ Սովորել է Ակնաղբյուր գյուղի ութամյա դպրոցում: Ուսումը շարունակել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցում:
1976-1981թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում՝ ստանալով մաթեմատիկայի ուսուցչի որակավորում: Համալսարանում ուսանելու տարիներին ստացել է նաեւ ռազմական կրթություն: Ունի լեյտենանտի զինվորական կոչում:
1982թ.՝ Ակնաղբյուր գյուղի կուլտուրայի տան գեղմասվար
1982թ. սեպտեմբեր՝ գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ
1984-1985 ուսումնական տարում նշանակվել է ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով դպրոցի տնօրենի տեղակալ:
1990-1993թթ.՝ դպրոցի տնօրեն
1993թ. մայիս կամավոր զինվորագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության բանակ եւ նշանակվել Ասկերանի պաշտպանական շրջանի 5-րդ գումարտակի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ:
1995թ. ապրիլի 30-ին Շոշի թիվ 16 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման ԳԽ պատգամավոր: Եղել է ագրարային հանձնաժողովի անդամ:
2000-2011թթ. զբաղվել է մասնավոր ֆերմերային տնտեսությամբ:
2011թ. սեպտեմբեր՝ Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ
Ունի ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում (շաշկի):
Ամուսնացած էր, ուներ երեք զավակ:
Պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 55-Ա հրամանագիր 07.05.2008թ.):
Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը