18 06 2020

Կիրականացվեն Երևան-Կալուգա, Երևան-Վորոնեժ, Երևան-Դոնի Ռոստով չվերթները

Կիրականացվեն Երևան-Կալուգա, Երևան-Վորոնեժ, Երևան-Դոնի Ռոստով չվերթները

Ռուսաստան ՌԴ քաղաքացիների տեղափոխման նախնական գրաֆիկի համաձայն՝ կիրականացվեն Երեւան-Կալուգա, Երեւան-Վորոնեժ, Երեւան-Դոնի Ռոստով չվերթները:

Ինչպես հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, Երեւան-Կալգու NGT753 չվերթը կիրականացվի հունիսի 23-ին տեղական ժամանակով ժամը 08:00-ին: Չվերթը հնարավոր է միայն ՌԴ քաղաքացիների համար, որոնք բնակվում են Մոսկվայում, Մոսկվայի, Վլադիմիրի, Իվանովի, Կալուգայի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի, Յարոսլավի, Բրյանսկի, Օռլովսկի, Լիպեցկի, Տամբովի, Վորոնեժի, Կուրսկի, Պսկովի, Նովգորոդի, Վոլոգդայի, Կոստրոմսկի, Նիժեգորոդսկի, Պենզայի, Ուլյանովսկի, Կալինինգրադի մարզերում, Մորդովիայի Հանրապետությունում: 

Երեւան- Վորոնեժ NGT747 չվերթը կիրականացվի հունիսի 23-ին տեղական ժամանակով ժամը 16:00-ին: Չվերթը հնարավոր է միայն ՌԴ քաղաքացիների համար, որոնք բնակվում են Վորոնեժի, Բելգորոդի, Կուրսկի, Օռլովսկի, Բրյանսկի, Տուլայի, Կալուգայի մարզերում, Մոսվկայում, Մոսկվայի, Վլադիմիրի, Ռյազանի, Նիժեգորոդսկի, Պենզայի, Սարատովի, Լիպեցկի, Տոմբովի, Վոլգոգրադի, Ռոստովի, Կալինինգրադի մարզերում, Մորդովիայի Հանրապետությունում:

Երեւան-Դոնի Ռոսով NGT751 չվերթը կիրականացվի հունիսի 24-ին տեղական ժամանակով ժամը 10:00-ին: Չվերթը հնարավոր կլինի միայն ՌԴ քաղաքացիների համար, որոնք բնակվում են Ռոստովի, Վորոնեժի, Աստրախանի մարզերում, Ադիգեայի Հանրապետությունում, Կալմիկիայի Հանրապետությունում, Կրասնոդարի երկրամասում, Ստավրոպոլի երկրամասում, Ղրիմի Հանրապետությունում, Սեւաստոպոլում:

Չվերթների համար գրանցվել կարելի է հղմամբ: Տեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կձեւավորվեն պետական ծառայությունների կայքում գրանցման հիման վրա:    

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ