Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը պիտակավորել է լրագրողներին։ Այս մասին հայտնում է «Մեդիա պաշտպան»-ը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն անցնում է իր լիազորությունների սահմանը։ Կարապետյանը պիտակավորել է լրագրողներին։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Հակոբ Կարապետյանին զբաղվել իր գործով և մեկնաբանել քաղաքապետարանի հետ կապված բազում հարցեր։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին դասեր տալը չի մտնում քաղաքապետի մամուլի քարտուղարի պարտականությունների մեջ, առավել ևս այն դեպքում, երբ քաղաքապետի նախընտրական խոստումները մնում են չիրականացված։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը