Կիեւ-Երեւան-Կիեւ հաջորդ հատուկ չվերթը կկայանա հունիսի 20-ին, hաղորդում է AnalitikaUA.net-ը:
Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը պարբերականին հայտնել է, որ SkyUp ավիաընկերությունը մտադիր է Կիեւ-Երեւան-Կիեւ երթուղով չվերթ իրականացնել ուղեւորների անհրաժեշտ թիվ հավաքելու դեպքում:
Ավիատոմսեր գնելուց առաջ խորհուրդ է տրվում ծանոթանալ կարանտինի ժամանակ Ուկրաինայի պետական սահմանը հատելու ռեժիմը եւ ուշադրություն դարձնել ապահովագրական պոլիս գնելու անհրաժեշտությանը:
Ավիաընկերության ներկայացուցչության հասցեն՝ քաղաք Երեւան, Սայաթ-Նովայի պողոտա, 24, հեռախոս՝ +374-11-331303, +374-55-879638:
Պարբերականը հիշեցնում է, որ սա արդեն 6-րդ հատուկ չվերթն է:
5-րդ չվերթն իրականացվել է հունիսի 7-ին, տեղափխվել է 275 ուղեւոր:
Չվերթի համար բոլոր ծախսերը հոգացել է Ուկրաինայի հայերի միությունը Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը