Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով «Ռեդ Վինգս» ընկերութունը ս.թ. հունիսի 16-ին Մոսկվայի ժամանակով ժամը 16.17-ին չարտերային թռիչք իրականացրեց Սանկտ-Պետերբուրգից դեպի Երևան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետություն է վերադարձել 225 քաղաքացի՝ 5-ը մինչև երկու տարեկան երեխա: Տասն ուղևորի ճամփորդությունը, որոնցից չորսը՝ զինակոչիկ, անվճար իրականացրել է գլխավոր հյուպատոսությունը:
ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան վերադառնալուն վերաբերող հեռախոսանգերը գլխավոր հյուպատոսությունում շարունակվում են, շարունակվում է նաև ցուցակագրումը:
Ըստ նախնական տվյալների գլխավոր հյուպատոսությունը առաջիկա թռիչքը կկազմակերպի ս.թ. հուլիսի 2-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը