16 06 2020

Մահացել է ՔԿԾ պետի տեղակալ Վահե Պապոյանը

Մահացել է ՔԿԾ պետի տեղակալ Վահե Պապոյանը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը խորը կսկիծով տեղեկացնում է, որ հունիսի 16-ին 52 տարեկանում կյանքից հեռացել է Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանը։

Քրեակատարողական ծառայության կայքում նշվում է, որ Վահե Պապոյանն արգասաբեր ճանապարհ է անցել պետական ծառայության համակարգում՝ սկսած 1995 թվականից Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ 2015 թվականից` Քրեակատարողական ծառայության համակարգում։ 2019 թվականի հուլիսի 18-ից զբաղեցնում էր Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը: Երկարամյա ծառայության ընթացքում Վահե Պապոյանը սեր և հարգանք է վայելել իր գործընկերների շրջանում, աչքի է ընկել բարձր պրոֆեսիոնալիզմով և պետականամետ մտածողությամբ։

Բազմիցս պարգևատրվել է մեդալներով և կրծքանշաններով, այդ թվում` «Մարտական ծառայության», «Մարտական համագործակցության համար», «Անբասիր ծառայության համար», «Օրենքի պատվար», «Համագործակցության համար» մեդալներով, «Գերազանց ծառայության համար», «20 տարի անբասիր ծառայության համար», «Պատվավոր քրեակատարողական ծառայող» կրծքանշաններով։

Վահե Պապոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սույն թվականի հունիսի 17-ին` ժամը 18:00-ին, «Լյուար» սգո սրահում (Սիլիկյան հին խճուղի 18), հուղարկավորությունը` հունիսի 18-ին` ժամը 14։00-ին, նույն սրահից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ