16 06 2020

Կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 65 տարեկան էր, տարեցը՝ 88

Կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 65 տարեկան էր, տարեցը՝ 88

Նախորդ մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսից Հայաստանում մահացել է 8 պացիենտ:

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (կին), 82 (տղամարդ), 65 (կին), 72 (կին), 70 (կին), 63 (տղամարդ), 86 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 96 է»,- այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ