Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 78 շենքի բակի այս հատվածը մինչեւ վերջերս ավտոմեքենաների ապօրինի կայանատեղի էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նա մասնավորապես նշել է. «Վարչական շրջանի ղեկավարի ու բնակիչների միջև երկար բանակցությունների արդյունքում տարածքը ազատվել է մեքենաներից: Տեղում արդեն մեկնարկել է մինի ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը