15 06 2020

Այլմոլորակային չենք, գյուղերում ապրում ենք, վերականգնե՛ք տրանսպորտը․ բողոք



Արարատի մարզի Հայանիստ համայնքի և հարակից համայնքների բնակիչներն այսօր՝ հունիսօ 15-ին  Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։

Համայնքի բնակիչների պահանջը գյուղում տրևանսպորտի վերականգնումն է։

«Երկու ամիս ա երթուղին հանել են՝ կապված էս վիրուսների հետ: Սպասարկվում ա միայն Արգավանդը: Հիմա մենք բոլորս դուրս ենք գալիս, կանգնում ճանապարհներին, որ օտար տղամարդիկ վերցնեն, մեզ իջեցնեն քաղաք, որպեսզի գնանք աշխատանքի: Որ օրն էլ չենք գնում, մեր երեխեքը սոված են մնում: Հնարավոր չի ապրել, մենք կտրված են ամեն ինչից»,- ասաց ակցիայի մասնակիցներից Տաթևիկ Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ