Դեռ երկու տարի առաջ իշխանություններն ամենաբարձր ամբիոններից խոստանում էին հայրենադարձություն: Նիկոլ Փաշինյանը, այն ժամանակ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը և այլ իշխանականներ վստահ էին, որ իշխանափոխությունից հետո իրենք կարողանալու են մեծ հայրենադարձություն ապահովել և արդեն շատ սյուռքահայեր վաճառում են իրենց տները, որպեսզի հայրենիք գան ապրելու և աշխատելու:
Այս ընթացքում հայրենադարձության մասին իշխանությունների խոստումներն ու պատկերացումները ամբողջովին փոխվեցին: Դեռ տարեսկզբին Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանն Ազգային ժողովում ի պատասխան պատգամավորներից մեկի հարցին, նշեց, որ Հայաստանը պատրաստ չէ ներգաղթի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը