Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում արդեն հրապարակված են պետական պաշտոնյաների տարեկան հայտարարագրերը։
Ներկայացնում ենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարագիրը:
Ըստ հրապարակված տվյալների՝ 2019 թվականին նախարարի բանկային հաշիվների մնացորդները տարվա սկզբում կազմել են 1,231,663 ՀՀ դրամ, տարվա վերջում՝ 4,244,686 ՀՀ դրամ: Նախարարը հայտարարագրել է նաև կանխիկ միջոցներ՝ տարվա սկզբում 230,000 ՀՀ դրամ, տարվա վերջում 1,290,000 ՀՀ դրամ:
Նախարարի եկամուտները կազմում են 16,876,392 ՀՀ դրամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, 142,172 ՀՀ դրամ՝ Երևանի պետական համալսարանից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը