11 06 2020

Գնահատականներ պետք է տալ պանդեմիայի ավարտից հետո. Մհեր Գրիգորյան



Կարծում եմ, որ նման գնահատկաններ տալու համար պետք է ժամանակ անցնի: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք հանձնաժողով կստեղծվի՞ հասկանալու համար, թե համավարակի պայմաններում որտեղ է թերացել կառավարությունը:

«Ոչ միայն ես, այլ նաև շատ զարգացած երկրներ խոսում են նրա մասին, որ միջոցառումների և կարանտինի արդյուքնների մասով գնահատականներ տալ պետք է որոշ ժամանակ անց: Նաև կա փորձագիտական թեզ, որ օրինակ՝ կոշտ կարանտինն ինչ-որ ժամանակահատվածում տալիս է դրական արդյունքներ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ