Այս տարի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով:
Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում hayt.emis.am կայքում հայտագրվել են հետեւյալ հայտատուները՝ 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:
Առաջին փուլի արդյունքում հայտագրվել է 9252 առաջին դասարանցի։ Հայտագրումն ընթացել է հարթ, տեխնիկական խնդիրներ չեն առաջացել։
Այսօրվանից մեկնարկել է այն հայտատուների գրանցումը, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին:
Այս պահի դրությամբ արդեն հայտագրվել է 8262 առաջին դասարացի, ընդհանուր՝ 17514 հայտագրված։ Նշենք, որ հայտագրման ընթացքում ծրագրային եւ տեխնիկական խնդիրներ չեն արձանագրվել։
Երեւանի եւ մարզերի թվով 27 դպրոցում տեղերը լրացրել են մեկ րոպեից քիչ ժամանակում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը