11 06 2020

Ի՞նչ խնդիր կա որ, թող նկարեն մեքենայի մեջ դիմակ չունեցող անձին, տուգանեն. Նիկոլ Փաշինյան



Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11-ի նիստում սահմանեց պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները:

Ըստ այդմ նշվում է, որ պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում։

Հարցը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետը Վահե Ղազարյանը՝ նշելով, որ այս որոշման նպատակը ճանապարհային կանոնների խախտումները նաև բջջային հավելվածի միջոցով քաղաքացիների կողմից արձանագրելու հնարավորություն տալն է: Բջջային հավելվածը հասանելի կլինի ՀՀ-ում մշտապես բնակվող անձանց համար:

Վարչապետն էլ դժգոհեց, որ խախտումների շարքում չէ նաև դիմակ չկրելը: Նա պնդում է, որ քաղաքացիները պետք է կարողանան նաև արձանագրել այն քաղաքացիներին, ովքեր ավտոմեքնայի մեջ գտնվում են առանց դիմակի:

Ավինյանի խոսքերով, դա հակասում է օրենքին, քանի որ անձնական տվյալների խնդիր կա: Խոսքը վերաբերում է որևէ քաղաքացու մասին տեղեկություններ հավաքելուն:

Արդարադատության նախարարը խոստացավ ևս մեկ անգամ ուսումնասիրել խնդիրը, որպեսզի դիմակ չկրելու մասը նույնպես ներառվի արձանագրվող դեպքերի ցանկում:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ