10 06 2020

Կորոնավիրուսից մահացել է ԲՈԿ-ի մասնագիտական խորհրդի նախագահը

Կորոնավիրուսից մահացել է ԲՈԿ-ի մասնագիտական խորհրդի նախագահը

Նոր կորոնավիրուսով վարակվելու հետևանքով մահացել է ԲՈԿ-ի մասնագիտական խորհրդի նախագահ Սևան Դավթյանը, այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն որակավորման կոմիտեի ֆեյսբուքյան էջից:

«Սրտի մեծ ցավով հայտնում ենք, որ նոր կորոնավիրուսով վարակվելու հետևանքով մահացել է ԲՈԿ-ի 057-Քիմիական տեխնոլոգիաներ մասնագտիական խորհրդի նախագահ, քիմիական գիտությունների դոկտոր Սևան Դավթյանը։

Նույն ախտորոշմամբ հիվանդանոցում է 057 մասնագիտական խորհրդի քարտուղար, քիմիական գիտությունների դոկտոր Անահիտ Տոնոյանը։ Անահիտ Տոնոյանն ու Սևան Դավթյանն ամուսիններ են։ Համբերություն ենք մաղթում ծանր վիճակում հայտնված նրանց ընտանիքին, հարազատներին ու հուսով ենք, որ Անահիտ Տոնոյանը մոտակա օրերին կազդուրվի»,-նշված է հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ