Newspress.am-ը գրում է․ «Newspress.am-ի տեղեկություններով` արդեն նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, տեղեկանալով, որ հեռացվելու է պաշտոնից, ինքն իրեն պարգեւատրել է զենքով:
Միայն թե հարց է մնում՝ Արման Սարգսյանի ինչի՞ն էր պետք զենքը, երբ 2018-ին այն ժամանակ նորանշանակ Վալերիյ Օսիպյանը նրան զենք էր նվիրել:
Հիշեցնենք, որ Արման Սարգսյանը ոստիկանապետի պաշտոնում փոխարինեց Վալերիյ Օսիպյանին: Նա 2019 թվականի սեպտեմբերի 19-ին նա նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար։ 2020 թ մարտի 19-ին արդեն նշանակվեց ոստիկանապետ եւ աշխատանքից ազատվեց այս տարվա հունիսի 8-ին. նրան փոխարինել է Վահե Ղազարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը