10 06 2020

«Կոշ» ՔԿՀ-ի պետի ու տեղակալների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Tert.am

«Կոշ» ՔԿՀ-ի պետի ու տեղակալների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Tert.am

Tert.am-ի տեղեկություններով՝ «Կոշ» քրեակատարողականի պետ Մանուկ Պողոսյանն ու նրա տեղակալները՝ ղեկավար կազմից ևս չորս անդամ, ինչպես նաև դատապարտյալ վարակվել են կորոնավիրուսով: Ըստ տեղեկություների՝ վարակը հայտնաբերվել է նախօրեին, պաշտոնյաները մեկուսացած են:

Տեղեկության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում ստանալու համար Tert.am-ը պարզաբանում է խնդրել ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանից.

«Կարող եմ հայտնել, որ «Կոշ» քրեակատարողականից հինգ աշխատակից է վարակվել է կորոնավիրուսով, նրանք մեկուսացած են պատշաճ կարգով: Կորոնավիրուսով է վարակված նաև մեկ դատապարտյալ, ով նույնպես մեկուսացած է, բոլոր դատապարտյալները թեստավորվել են, որոնց պատասխանը բացասական է»:

Նոնա Նավիկյանը նշել է, որ կորոնավիրուսով վարակած դատապարտյալը տեղափոխվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ