Հարգելի՛ վանաձորցիներ, Covid-19 վարակը Վանաձորում աննախադեպ աճ է գրանցում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը։
«Կոչ եմ անում բոլորիդ, սիրելի՛ համաքաղաքացիներ, ցուցաբերե՛ք ողջամտություն և խստորեն հետևե՛ք բոլոր ցուցումներին, պահպանե՛ք սահմանված բոլոր նորմերը։ Պետք է միասին կանխենք Վանաձորում համավարակի բռնկման բոլոր հնարավոր օջախները», - գրել է Արմեն Եղիազայանը։