03 06 2020

Հորդորում եմ Կոտայքի մարզում սահմանել ավելի խիստ վարչական ու հանրային վերահսկողություն․ Ռոմանոս Պոտրոսյան

Հորդորում եմ Կոտայքի մարզում սահմանել ավելի խիստ վարչական ու հանրային վերահսկողություն․ Ռոմանոս Պոտրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսի համավարակին։ Նա մասնավորապես հորդորել է Կոտայքի մարզի բոլոր համայնքներում ու բնակավայրերում սահմանել ավելի խիստ վարչական ու հանրային վերահսկողություն։ Գրառումը՝ ստորև․

«Կոտայքի մարզի հարգելի՛ քաղաքացիներ, համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ,

Աշխարհով մեկ տարածված համավարակը բարդ մարտահրավեր է՝ ուղղված մեր քաղաքացիական գիտակցությանն ու հանրային կյանքի հանդեպ պատասխանատվության զգացումին: Եվ այդ մարտահրավերին դիմակայելու միայն մեկ ճանապարհ կա՝ քաղաքացիական գիտակցության բա՛րձր աստիճանի դրսևորում ու յուրաքանչյուր մակարդակում հանրային պատշա՛ճ վերահսկողության սահմանում:

Ես համոզված եմ, որ միմիայն կողքինի առողջության ու կյանքի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի ու հարգանքի դրսևորման միջոցով մենք կարող ենք հաղթանակած դուրս գալ այս պայքարից:

Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ Կոտայքի մարզի բոլոր համայնքներում ու բնակավայրերում սահմանել ավելի խիստ վարչական ու հանրային վերահսկողություն:

Մեր մարզի յուրաքանչյուր բնակչի առանձնահատուկ հորդորում եմ՝ խստորեն պահպանե՛լ պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային նորմերը, հանրային վայրերում, տրանսպորտում լինե՛լ բացառապես դիմակով, զե՛րծ մնալ մարդկային կուտակումներից ու հերթերից: Իսկ նման երևույթներ նկատելու դեպքում բարեկամաբար խնդրեք՝ չվտանգե՛լ ձեր, իրենց ու բոլորիս հարազատների կյանքը և միանա՛լ համավարակի դեմ մեր միասնական պայքարին :

Առողջ եղե՛ք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ