Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում պարետի որոշմամբ գործող սահմանափակումները երկարաձգվել են եւս մեկ շաբաթով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը ։
«ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Սեւան համայնքի վարչական եւ տնտեսական սահմանափակումները, համայնքի սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգվել է եւս մեկ շաբաթով, այն կպահպանվի մինչեւ 2020 թվականի հունիսի 10-ը` ժամը 23:59-ը»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը