03 06 2020

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում զբաղվում է ինքնախաբեությամբ

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում զբաղվում է ինքնախաբեությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյան նախօրեից իր ֆեյսբուքյան էջը ողողվել է հանրության անձնական տեսանյութերով, բանկերի մոտ հերթ կանգնածների նկարներով․․․ Վարչապետը թերևս այս կերպ ցանկանում է ցույց տալ,  որ  մարդկանց մոտ բացակայում է պատասխանատվության զգացողություն։ Հասկանանք՝ ադյո՞ք հանրությունն է մեղավոր, որ օրինակ այսօր՝ հունիսի 3-ին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 514 դեպք և դինամիկան էլ օրական աճող է։ Արդյո՞ք այստեղ պարետատունն անթերի էր իր պարտականությունները կատարում, արդյո՞ք հակահամաճարակային քաղաքականությունում  կառավարություն չի թերացել։

Հիմարություն  կլինի կարծել, թե  մարդիկ բացարձակորեն կպահպանեն հակահամաճարակային կանոնները, և առավել քան միամտություն է ենթադրել որ հանրության վրա հույս դնելով այս աղետալի պատկերը չի ստացվի։ Կամ օրինակ ինչ են ակնկալում մարդկանցից, որոնք բանկերի, կամ փոստերի մոտ հերթեր են կանգնել, ինչ պետք է անեն, երբ անընդհատ կոմունալների և բանկերի ուշացումների համար զանգեր են ստանում։

Հետևաբար վարչապետն իր ֆեյսբուքյան էջում զբաղվում է ինքնախաբեությամբ և որդեգրել է քաղաքականություն, պատասխանատվությունը հանրության վրա թողնելու։

Ի դեպ համացանցում ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր, քաղաքական և հասարակական գործիչներ բուռն քննարկում են վարչապետի հրապարակած լուսանկարներ։

Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը․

Նարեկ Մանթշյան

Հիմա էլ սկսեց աղաղակող ֆոտոներ հավաքել, էսի լրիվ անտառեսնա, ուղղակի ժպիտի տեղը ֆոտոյա հավաքում, սրա էջում փակել են չեմ կարում ուղարկեմ ֆոտոներ, խնդրում եմ ընկերներիցս ով կարող է ուղարկեք հետևյալ կադրերը.
1. հանրահավաք անող նիկոլը
2 բուկլետ բաժանող Աննան
3. Ենոքավանում գուլյատ անող դստրերը
4. Առանց դիմակ վարակված լայվ անողը
շարքը շատ մեծա ձեր ճաշակով նաև այլ նկարներ

 Նարեկ Սամսոնյան

 Պարապ ա մնացել, դեղերը հասցրեք ամոթ ա

Հիմա էլ պարապությունից մարդկանց անձնական տեսանյութերն ա դանոսով ստանում ու դնում: Իրան թվում ա, որ կարողանալու ա մարդկանց խայտառակ անելով իրա վրից պատասխանատվությունը ցրի: Չի ստացվելու, Նիկոլ ջան, էս կորոնավիրուսը քո ու քո ապաշնորհների բերածը, տարածածն ու ամրապնդածն ա ու դու սրա համար հաստատ պատասխան ես տալու:

 Անի Սամսոնյան

Սկզբում Էջմիածնի կինը դարձավ ատելության թիրախ, որ արդարացվեր Կորոնավիրուսի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը: Հիմա էլ վարչապետի էջում հրավիրվում են սոցիալական տիրույթում պատրաստ հայհոյողների խմբակներ Գլորիայի աշխատակիցներին ատելության թիրախ դարձնելու համար:

Դուք էլ արդեն չեք հասկանում ինչ եք ուզում և ինչ եք անում:

Կարեն Վրթանեսյան

Ինչո՞ւ է Նիկոլը կոչ անում ֆեյսբուքահայությանը հակահամաճարակային կանոնների խախտման «աղաղակող դեպքերի» մասին գրել իր ֆեյսբուքյան էջին։

Որպեսզի դրանց մասին իմանալով պայքարի՞ դրանց դեմ։ Ո՛չ։

Եթե նպատակը լիներ պայքարելը, ապա ուղղակի կարող էին ոստիկանության 5–6 աշխատող ուղարկել քաղաքով մեկ և իրեն 100-ավոր այդպիսի լուսանկարներ կբերեին մեկ ժամվա ընթացքում։

Այսօր կառավարության շենքից 2 կմ շառավիղով մի քանի տասնյակ «աղաղակող դեպքեր» եմ տեսել։ Օրինակ՝ հազից խեղդվող վաճառող, ընդ որում առանց դիմակ։ Օրինակ՝ ոստիկաններ, որոնց դիմակները ոչ թե դեմքերին էին, այլ դաստակներին։

Ի՞նչ է ստացվում. Նիկոլը նույնիսկ կառավարության շենքի շուրջ չի՞ կարողանում վերահսկողություն սահմանել։

Շատ հնարավոր է։

Բայց ես ավելի իրատեսական բացատրություն ունեմ. այս թատրոնը ցույց տալու համար է, թե անկարգ ժողովուրդը չի լսում մեծն առաջնորդին՝ սիրելի ռևոլյուշնֆյուրերին, և այսինքն մեղավոր է ժողովուրդը, և ոչ երկրի ղեկավարը, որն ի դեպ ընդամենը 12 օր առաջ հարյուրավոր մարդկանց հետ շփվում էր, այդ թվում և առանց դիմակ։

Այս թատրոնի միակ նպատակը հետո ասելն է. «Տեսե՛ք, ես մեղավոր չէի, անհասկացող ժողովուրդն էր մեղավոր»։

Չանցավ։ Թատրոններից հոգնել ենք։

Եթե երկրի ղեկավարն ի վիճակի չէ նույնիսկ աշխատավայրի շուրջ 2կմ շառավղով իր հրահանգների կատարումն ապահովել, նշանակում է՝ ղեկավար չէ։

Վահրամ  Պետրոսյան

Միայն Նիկոլ Փաշինյանի նման խեղկատակը կարող էր ընդամենը երկու տարում «փրկչից» վերածվել համազգային ծաղրի առարկայի։
Անցած երեք ժամում կարդացել եմ հազարին մոտ մեկնաբանություններ ու գրառումներ, որոնք ծաղրում էին գերագույն գլխավոր ապուշին՝ իր ծայրաստիճան անլուրջ պահվաքծի համար։
Ժողովրդի անվերապահ աջակցության պայմաններում ոչ մեկից վարչապետ դարձած մարդը հիմա մեղադրում ա էդ նույն ժողովոդին։ Ընդ որում՝ խախտելով բարոյականության բոլոր սահմանները՝ մտնելով մարդկանց անձնական ու ընտանեկան կյանք, առանց թույլտվություն հարցնելու մարդու մասնավոր կյանքը դարձնելով համապետական քննարկման առարկա։
Բայց Նիկոլը իրա հաշվարկներում սխալվել ա։ Մարդիկ այլևս չեն անիծում նրա կողմից մեղավոր նշանակվածներին։ Մարդիկ արդեն իրեն են անիծում ու ծաղրում՝ բոլորով և առանց խղճահարության։
Գիտե՞ք ինչի ա Նիկոլը նման խեղկատակություններ անում, նախ՝ որովհետև իր էությունն ա դա, և երկրորդ կորցնելու ոչինչ չունի։ Այլևս: Քանի որ գիտի, որ իշխանության մնալը շատ կարճ ժամանակի հարց ա։ Ինքը ապագայի մասին հոգ տանելու կարիք էլ չունի, քանի որ հասկանում ա, որ իրա ապագան կանխորոշված ա։
Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ ա, մնացածը տեխիկայի հարց ա։

Դավիթ Խաժակյան

Մեր երկրում կա վարակի տարածման մեկ մեղավոր և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես...

Պարոն վարչապետ, հասկացանք, բոլորը մեղավոր են, դուք` ոչ: Մեր թայմլայնները պետք չէ սպամ անել մի բանով, որն ամբողջ օրը մեր աչքով ենք տեսնում ու մտածում, որ Կորոնավիրուսը գրիպի նման վիրուս ա, որ պինցետով դուրս է գալիս և օղիով ախտահանվում:

 Երվանդ Վարոսյան

Գիշերային նկարների շքերթում գերակշռում էին բանկերի դիմաց հերթերը... Մարդիկ երևի հաճույք են ստանում, որ ստիպված են վճարել այն վարկերի տոկոսները, որոնք ոչ ոք չչեղարկեց, չհետաձգեց։ Մարդիկ են մեղավոր, որ երեք ամսվա մեջ պետությունը չմշակեց չապահովեց այս ամենն առանց հերթի իրականացնելու մեխանիզմեր, մարդիկ են մեղավոր, այո, ժողովուրդը։

 Հայտնաբերվել են նոր մեղավորներ...

Ուրեմն այսպես, ամեն ինչ չափ ու սահման ունի։ Եթե ֆաբրիկան աշխատում է` աշխատողները պիտի գործի գնան, եթե պիտի գնան` պիտի ապահովվի արժանապատիվ ու անվտանգ տրանսպորտով տեղափոխումը։ Եթե չի ապահովվում, այս խեղճ մարդիկ ի՞նչ անեն, ավանա՞կ պահեն տանը, հեծնեն գործի գնա՞ն։

Այս ամենի մեղավորը պետությունն է, հսկողության ու կարգավորման մեխանիզմների բացակայությունը կամ անարդյունավետությունը։ Իսկ թիվ մեկ պատասխանատուի կողմից նման նկար հրապարակելը անլրջության ու անպատասխանատվության գագաթնակետն է։ Նկար ես տեսե՞լ, հրապարակում ես, որ ի՞նչ լինի, դուրս արի այդ անտեր ֆեյսբուկատեպությունից, տեղում անհապաղ այդ հարցը կարգավորիր, կարգավորիր այնպես, որ մեխանիզմն այլևս բացառի որևէ նման բան որևէ քաղաքում։

Հարգելի Նիկոլ Փաշինյան, այս պետությունն ունի ղեկավար, և այդ ղեկավարը դու ես։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ