Վարչապետ Փաշինյանի հետ շփում ունեցած լրագրողների թեստավորումը նրանց անվտանգ աշխատանքը շարունակելու հիմնական պայմանն է։ Այս մասին նշված է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության Ֆեյսբուքյան էջում։ «Մեդիա պաշտպանը» հիշեցնում է, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր և իր ընտանիքի անդամների մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ «Նախաձեռնությունն առողջություն է մաղթում վարչապետին, նրա ընտանիքին և բոլոր վարակվածներին։
Վարչապետը անցյալ 14 օրում ակտիվ գործունեություն է ծավալել, ինչը, փաստացի, նշանակում է, որ շատ լրագրողներ այս պահին գտնվում են ռիսկային գոտում», գրել է «Մեդիա պաշտպանը» եւ կոչ արել թեստավորել բոլոր լրագրողներին, որոնք շփում են ունեցել վարչապետի հետ կամ վերջինիս հետ շփում ունեցած մարդկանց հետ։ «Սա լրագրողների անվտանգ աշխատանքը շարունակելու հիմնական պայմանն է», նշված է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը