02 06 2020

Սևանա լճի ծաղկման առաջին փուլը սկսվել է․ Իրինա Ղափլանյան



«Սևանա լճում արդեն արձանագվել է ֆոսֆորի քանակության որոշակի սպառում, ինչը, ըստ մասնագետների, վկայում է այն մասին, որ արդեն սկսվել է ցիանո բակտերիաների աճը։ Իսկ երբ արձանագրում ենք ֆոսֆորի սպառում, որպես կանոն դա խոսում է այն մասին, որ արդեն սկսվել է Սևանա լճի ծաղկման առաջնային փուլը»,- ասուլիսում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։

Նա նշեց, որ դեռ չի կարող խոսել ծաղկման ծավալների մասին, քանի որ Սևանա լճի էկոհամակարգը   բազմաշերտ է, շատ գործոններ են ազդում ընդհանուր պրոցեսների վրա։ Փոխնախարարն ասաց, որ նմանատիպ կապտականաչ ջրիմուռների ծագում տեղի է ունենում աշխարհի համարյա բոլոր կետերում, որտեղ կան քաղցրահամ ջրի ջրավազաններ, զգալի ճնշում է ունենում նաև մոլորակում ջերմաստիճանի բարձրացումը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ