Կոտայքի մարզում ասֆալտի գործարաններ են բացվել։ Կապիտալ ճանապարհաշինարարության համար հատկացվել է 22 մլրդ դրամ, նորոգվելու է 500 կմ ճանապարհ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Մասնավորապես, Նոր Գեղիի ասֆալտի գործարանը ժամում 110 տոննա ասֆալտ է արտադրում: Այդ ծավալն այլեւս չի բավարարում, հետեւաբար հին գործարանի կողքին նոր գերմանական տեխնոլոգիայով նոր գործարան են հիմնել: Նոր գործարանը ժամում 250 տոննա ասֆալտ է արտադրում:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ մինչեւ 2024 թվականը Հայաստանի ճանապարհների առնվազն 70 տոկոսը բարեկարգված կլինի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը