02 06 2020

Լոս Անջելես-Ամսերդամ-Մինսկ-Երևան երթուղիով ՀՀ է վերադարձել 214 քաղաքացի

Լոս Անջելես-Ամսերդամ-Մինսկ-Երևան երթուղիով ՀՀ է վերադարձել 214  քաղաքացի

Լոս Անջելես-Ամսերդամ-Մինսկ-Երևան երթուղիով ՀՀ է վերադարձել ընդհանուր առմամբ 214 ՀՀ քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջից։ Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով մայիսի 30-ին Երևան են ժամանել 70 ՀՀ քաղաքացի։ Կազմակերպական հարցերում ՀՀ քաղաքացիներին աջակցություն են ցուցաբերում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության աշխատակիցները։

Չվերթներն իրականացնող KLM և Belavia ավիաընկերությունների հետ ՀՀ գլխավոր հյուպատոսության ձեռք բերած պայմանավորվածությունների շնորհիվ ՀՀ քաղաքացիները Ամստերդամում շենգենյան արտոնագրի կարիք չեն ունենում և օգտվում են տարանցիկ գոտուց։ Հունիսի 1-ին, նույն երթուղիով Հայաստան վերադարձավ ևս 23 ՀՀ քաղաքացի։ Նշված պայմանավորվածություններով չվերթներն իրականացվում է մայիսի 2-ից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ։

Այդպիսով, Լոս Անջելես-Ամսերդամ-Մինսկ-Երևան երթուղիով ՀՀ է վերադարձել ընդհանուր առմամբ 214 ՀՀ քաղաքացի։ Լոս Անջելեսի միջազգային օդակայանում յուրաքանչյուր թռիչքից առաջ ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները մեկնողներին ներկայացնում են ՀՀ պարետի ծանուցագիրը Հայաստան հասնելուն պես ինքնամեկուսացման պարտավորության մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ