Նախօրեին Ռուսաստանից ՀՀ քաղաքացիների հայրենիք վերադարձած երկու չվեթների ուղևորներին օդակայանից դեպի տուն են ուղեկցել հատուկ նախատեսված միկրոավտբուսներն ու ավտոբուսները: Ոստիկանությունը պարեշետի ցուցումով ապահովել է կազմակերպչական ողջ ընթացքը, ինքնաթիռից իջնողներին դիմավորողները ոստիկանական ծառայողներն ու առողջապահության նախարարության վալանտյորներն ե եղել:
ՌԴ-ից վերադարձածներին թույլ չի տրվել գրկախառնվել, ողջագուրվել իրենց ընտանիքների անդամների հետ, արգելվել է նստել օդակայանում սպասող հարազատների ավտոմենեքենաները, որոնք գուցե Կապանից, Գյումրուց կամ Վանաձորից էին հասել Զվարթնոց՝ դիմավորելու և տուն հասցնելու համար: Փոխարենը՝ այս ամբողջ բարդ արարողակարգը պարետատան ցուցումով իրականացվել է պետության միջոցներով և միայն մեկ բանի համար, որ պետության ջանքերը երևան: Բայց այս ամբողջ նկարչությունը արվել է մի պարագայում՝ դրսից վերադարձներին այլևս չեն մեկուսացնու, նրանք պարտավոր են վերադառնալ տուն և ընդամենը զգուշավոր կենցաղ վարել իրենց ընտանիքներում: Ստացվում է՝ եկածների միջոցով այլոց վարակվելու շանսը չի նվազում իրականում, ՌԴ-ից վերդարձածների հետագա վարքը հսկել պրակտիկորեն հնրավոր չէ, հետևաբարև հարց է առաջանում՝ ի՞նչ տրամաբանությամբ է պարետն արգելում ուղևորին՝ Զվարթնոցում գրկախառնվել հարազատներին և նստել ընտանիքի անդամի մեքենան, ինչո՞ւ են հավելյալ փողեր վատնում պետությունը՝ հայրենիք վերադարձողներին դիմավորելու և ուղեկցելու խիստ ձևական և ավելորդ ծախսատար գործողությունների վրա:
«Ինքնաթիռից բոլոր իջածներին Պարետի ցուցումով հասցնում են տուն, տեղավորում իրենց տներում, որպեսզի ամեն մեկի միջոցով հնարավոր վարակի տարածումից խուսափենք: Այդ միջոցառումներն արվում են, որպեսզի մարդիկ գան ու անմիջապես ինքնամեկուսացվեն իրենց տներում, բարեկամների հետ շփումներից խուսափեն, իսկ հետագա հսկողությունը պիտի ինի հեռախոսազանգերի միջոցով, այլ միջոցառում ներկա փուլում չի նախատեսվում»,- սա է պարետատան լրատվականի պարզաբանումը, որը, ըստ էության, չի տալիս հարցի պատասխանը՝ որն է այս ցերեմոնիայի ողջ տրամաբանությունը, եթե պետության ծախսերը հանուն օդակայանից տուն հասցնելու ճանապարհահատվածում շփումները կանխելն է: Ստացվում է՝ պետությունը ռեսուրսներ է ծախսում ռազվի դեպքերի համար, որ հանկարծ հայրենիք վերադարձած անձը ճանապարհին մի պահ չիջնի բարեկամի մեքենայից՝ ջուր չխմի և հնարավոր վարակը չտարածի այդ քակնթարթին: Ահա սա է պետության ՋԱՆՔԸ՝ վարակի տարածումը կանխելու ուղղությամբ։ Այսքան բան, իսկ անպտուղ ծախսերը հետո կհաշվենք, եթե, իհարկե, պարետատունը հարկ համարի հաշվետվություն տալ:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը