ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 1-ին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտնեց, որ իր ամբողջ ընտանիքը վարակված է կորոնավիրուսով։
«Այս պահին աշխատանքի չեմ մի պարզ պատճառով. երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է: Ընդ որում, ուզում եմ ասել, որ որևէ ախտանշան չեմ ունեցել: Պարզապես, քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել և թեստը դրական դուրս եկավ: Հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով, և փաստորեն ամբողջ ընտանիքով դրական արդյունք ունենք: Այսինք վարակված ենք կորոնավիրուսով: Որևէ ախտանշան չունենք: Վերջին մեկ ամսվա ընթացքում աշխատանքի ներկայանալուց առաջ ինչպես կարգն է ջերմաչափվել եմ, ջերմություն չեմ ունեցել»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի մեկնաբանություններում օգտատերը թերահավատորեն են մոտենում նրա հայտարարությանը՝ այն որակելով հերթական սուտ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը