01 06 2020

Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ՝ Սպիտակ տան դիմաց



ԱՄՆ նախագահի նստավայրի մոտ գիշերը լարված է անցել։ Ցուցարարները հրկիզել են Սպիտակ տան հարևանությամբ գտնվող մի քանի շենք։ Հրդեհը սկսվել է Սուրբ Ջոնի եկեղեցու նկուղում, որը համարվել է «նախագահների եկեղեցի»։

Ոստիկանությունը ցուցարարներին հետ է մղել Սպիտակ տան հարակից տարածքներից։ Լաֆայեթի պուրակ են ժամանել մի քանի հրշեջ մեքենաներ՝ ԱՄՆ նախագահի նստավայրի մոտ գտնվող շենքերում բռնկումները մարելու համար: Ցուցարարները չեն դիմադրել, սակայն ջրի շշեր են նետել իրավապահների ուղղությամբ և հրավառություններ անցկացրել։ 

Սպիտակ տան դիմաց ոստիկանական գիծը, Լաֆայեթ այգու միջով անցնելով, արցունքաբեր գազով ցրում է ցուցարարներին: Երկու հաղորդում է ստացվել ահազանգով, որ լրագրողները ծեծի են ենթարկվել մահակներով։

Սպիտակ տան արևմտյան հատվածում գտնվող թաղամասում տեղի են ունեցել կողոպուտներ և հնչել է մի քանի կրակոց: Բնակիչներին հրահանգվել է մնալ իրենց տներում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ