31 05 2020

Կորոնավիրուսից մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը

Կորոնավիրուսից մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է  Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը:

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ռուբինա Ղազարյանցի դուստրը՝ Սեւան Պետրոսյանը։

«Խորը կսկիծով հայտնում ենք Ռուբինա Ղազարյանցի մահվան բոթը։ Երկու բառով դժվար է նկարագրել նրա անցած ուղին։ Գիտենք, որ նա իր մտերիմների, ընկերների եւ ծանոթների հուշերում կմնա իր յուրօրինակ խառնվածքով, վառ անհատականությամբ, անկոտրում կամքով, սկզբունքայնությամբ եւ պարզությամբ։ Ցավոք, ԿՈՎԻԴ-19-ի վարակը նաեւ նրա կողքով անցավ։ Մեր կորուստը ծանր է։ Թող, որ այն չկրկնվի՝ յուրաքանչյուրիս անհատական ու հանրային զգոնությամբ ու ջանքով։ Հայտնում ենք, որ համավարակի պատճառով, սգո արարողություններ տեղի չեն ունենալու։ Ցանկության դեպքում, կարող եք նվիրատվություններ կատարել կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված պետական հաշվեհամարին (900005001947), Հայաստան համահայկական հիմնադրամի «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» ֆոնդին (https://www.himnadram.org/hy), կամ այլ նախաձեռնությունների»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ