Ինձ համար զարմանալի է, որ էս սերունդն է ԵԿՄ-ին անհատույց տարածքներ տարամդրելու հարցը համարում վիճահարույց թեմա, որովհետև այս սերունդը ամենաշատ պետք է պարտական լինի Երկրապահին և ազատամարտիկներին, որոնք իրենց կյանքն են զոհաբերել մեր ապագայի համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին Երևանի ավագանու նիտում իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը:
Նշենք, որ ավագանու նիստում քննարկվում է ԵԿՄ-ի այն տարածքները, որոնց մեծ մասը գտնվում են մանկապարտեզների, դպրոցների շենքերում, ևս 5 տարով անհատույց տրամադրել ԵԿՄ-ին:
«Նոր իմ գործընկեր Արմեն Ներսիսյանը փայլուն բան ասաց, էդ մարդիկ կիլոմետրերով տարածք են մեզ համար գրավել, ազատագրել, էսօր քաղաքի կենտրոնում 200 քմ-ն հարմար չեք գտնո՞ւմ այդ մարդկանց տալու համար: Հարցեր կան, որ ուղղակի բարոյական չի բարձրաձայն քննարկել, որովհետև դրանով վիրավորում ենք այն մարդկանց, որոնք սայլակին գամված գուցե հետևում են մեր նիստին: Սա ուղղակի ամոթ ա , ժողովուրդ»,-ասաց նա:
Հանկարծ Մարկոս Հարությունյանը բորբոքվեց. «Կլինի՞ ես խոսեմ, հետո դուք հելնեք խոսաք: Դուք որ խոսում էիք, ես տեղից չէի արձագանքում: Ես իրավունք ունեմ ինչ ուզեմ ասեմ, իմ կարծիքը: Էդ նույն մանդատից ես էլ ունեմ»:
Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ արձագանքեց. «Խնդրում եմ, սրանից հետո բոլորդ մանդատներով եկեք, որ ցույց տաք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը