25 05 2020

Կորոնավիրուսի վարակման դեպք՝ «Առաջին ալիքում»

Կորոնավիրուսի վարակման դեպք՝ «Առաջին ալիքում»

«Առաջին ալիք»-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման դեպք։ Այս մասին «Լուրերի» թողարկման մեկնարկին հայտնեց հեռուսամեկնաբան Հայկ Նավասարդյանը, որը բժշկական պաշտպանիչ դիմակով էր վարում թողարկումը։

«Չնայած կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումներին, ցավոք,  «Առաջին ալիք»-ում եւս արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման դեպք։ Ուստի մեր եւ մեր գործընկերների առողջությանը հետեւելով այսօրվանից եթերում կլինենք պաշտպանիչ դիմակով»,- նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ