25 05 2020

Քայլող կուսակցության ոճն է դարձել լավ հագնվելը․ Բերբերյանը՝ վարչապետի հայտարարության մասին

Քայլող կուսակցության ոճն է դարձել  լավ հագնվելը․ Բերբերյանը՝ վարչապետի հայտարարության մասին

Այս տարի ծիրանի վատ բերք է լինելու, քանի որ մեր մոտ մեղվի քանակը խիստ պակասել է։ Այս խնդիրն ախարհով մեկ է։ Շատերը չեն հասկանում, որ մեղվաբուծությունը դա պտղաբուծության հիմքերից մեկնէ, եթե փոշոտում չլինի, պտուղ չի լինի։ Նման կանխատեսում  Yerevan.Toay-ի հետ զրույցում արեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նա նաև որոշ չափով գյուղացիներին է մեղադրում, քանի որ ծիրանենիների վրա անձրև գալուց հետո, նրանք չեն սրսկում ծառերը։ Թեպետ սա էլ Բերբերյանը կապում է ֆինանսական խնդիրների հետ։

«Արարատի մարզում հանդիպման ժամանակ գյուղացին հստակ ասեց, որ դա բլեֆ է, չեն կարողանւոմ  վարկ ստանալ, որովհետև բանկերն իրենց զուռնան են փչում, սև ցուցակներ հարևանի ստորագրություն․․․ տարբեր առիթներով ամեն ինչ անում են, որ ժողովուրդը փող չստանա։ Գյուղացուն առաջին խոշոր հարվածը բանկերն են տվել , թալանել են գյուղացուն և այսօր էլ այդ աշխատաոճը շարունակվում է։Կառավարությունը պետք է գումարը ֆերմերին տա»,- նշեց Բերբերյանը։

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե գյուղացին մինչև էն պայմաններում չաշխատի, որ կոկիկ հագնվի և գնա այգին մշակելու, չի լուծվելու հարցը, Բերբերյանն ասաց․ « Քայլող կուսակցության ոճն է դարձել  լավ հագնվելը, որ փոքր ժամանակ շոր չեն ունեցել  հիմա  ձեռքները փող է ընկել շոր են առել, պատկերացնում են, որ գյուղացու հագուստն էլ լավը դառնա խնդիրը կլուծվի»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ