Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թորոսյան Արսենի ամենամանկամիտ մանիպուլյացիան Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ մահացածների թվի հետ է կապված։ Կոպիտ ասած՝ երկու թիվ են տալիս, թե բա այսքան մարդ մահացել է կորոնավիրուսից, այսքան մարդ ունեցել է ուղեկցող հիվանդություններ՝ շաքարախտ, քաղցկեղ, տուբերկուլյոզ և այլն։
Կրկնում եմ ու պնդում եմ, որ դա մանիպուլյացիա է։ Կորոնավիրուսը նման է ՁԻԱՀ-ին այն առումով, որ հենց կորոնավիրուսից չեն մահանում մարդիկ, ինչպես չեն մահանում ՁԻԱՀ-ից։ Պարզապես այս հիվանդությունները թուլացնում են մարդու իմունային համակարգն այնքան, որ ինչ-որ այլ հիվանդություն պարզապես սպանում է օրգանիզմը։
Ըստ այդմ, եթե մարդն ունի օրինակ՝ քաղցկեղ ու ինքը վարակվում է կորոնավիրուսով, նրա իմմունային համակարգը ավելի շուտ է խոտանվում ու նա ավելի շուտ է մահանում։ Ֆորմալ առումով՝ այո՛, քաղցկեղից է մահանում, բայց պատճառը կորոնավիրուսն է, որն աքսելերացնում է պրոցեսսը։
Հետևաբար, ես հրահանգել եմ, որ իմ կայքը չսպասարկի Թորոսյան Արսենի մանիպուլյացիան ու տա մահացածների իրական թիվը, իսկ այդ թվի մեջ մտնում են բոլոր այն մարդիկ, որոնց մոտ ախորոշված է եղել կորոնավիրուս ու նրանք մահացել են։ Ցավոթ սրտի, այդ թիվն այսօր արդեն 126 է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը