24 05 2020

Սա գլխառադ անել ա, տունս թքել-կպցրել են․ Արտուշ պապն իրեն խաբված է զգում

Սա գլխառադ անել ա, տունս թքել-կպցրել են․ Արտուշ պապն իրեն խաբված է զգում

Եղեռնի զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին հայտնի դարձած 82-ամյա Արտուշ Միրզոյանը դժգոհ է իր տան վերանորոգումից: Այս մասին տեղեկանում ենք Yerevanonline  կայքի նկարահանած տեսանյութից:

Պապիկի անբարեկարգ տունը  վերանորոգել էին մի խումբ կամավորներ:

«Բա սա բան ա, որ արել են, թքել կպցրել են, լինոլյումն էլ կեղտոտ պոլին են գցել: Սա գործ չի, սա գլխառադ անել ա: Էսի բան ա, որ կպցրել եք, այ սրիկաներ»,- Yerevan.Online-ին բողոքել է նա:

 Արտուշ Միրզոյանի դուստր ներկայացած մի կին, որը չի ցանկացել, որ իր դեմքը երեւա, ասել է, որ իր հայրն ապրում է ընտանիքի հետ, երբեք լքված չի եղել:

82-ամյա տղամարդը նաեւ դժգոհել է, որ իրեն առձեռն գումար չեն տվել:

 «Ինձ ոչ ուտելիքն էր պետք, ոչ վերանորոգումը: Ինձ փողը պիտի տային»,- ասում է նա:

Արտուշ պապիկի խոսքով՝ տարբեր երկրներից մարդիկ էին եկել, գումար են տվել, բայց այդ տղաները վերցրել են փողը, դրել են իրենց գրպանը:

«Ինձ էլ ասել են՝ նկարվի, ասա, որ իբր փողն ինձ են, բայց ինձ ոչ մեկ էլ փող չի տվել»,- նշում է պապիկը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ