Մի շարք զինվորականներ, հիմնականում կամավորական «Խաչակիրներ» ջոկատի անդամներ, շարունակում են բողոքի ակցիա իրականացնել Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ։ Նրանք դժգոհում են աշխատավարձից, պնդում՝ պետք է լուծեն իրենց բնակարանների խնդիրը։ Հավաքվածների պնդմամբ՝ իրենցից շատերը տարիներ շարունակ խրամատում են, բայց մինչև հիմա տուն չունեն, վարձով են ապրում։
«Առաջին պատերազմից մինչև էսօր ծառայում եմ, գնում եմ պոստեր, միշտ անտեսված ենք։ Վիրավորված եմ, հայ ժողովուրդը առավոտից գիշեր հոգեպես պայքարի մեջ է»,- ասաց զինվորականներից մեկը։
«Ուշադրություն դարձրեք մեր զինվորներին, երկիր պահող տղաների ընտանիքներին»,-ասաց նա՝ նշելով , որ ազգությամբ էստոնացի է։
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը