23 05 2020

Ովքե՞ր կլինեն Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները․ ցուցակ

Ովքե՞ր կլինեն Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները․ ցուցակ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրապարակել է մայիսի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիների ցուցակը։

«Ներկայացնում ենք մայիսի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիների ցուցակը:

Ցուցակում ընդգրկված են մինչև 1069 համարի ներքո գրանցված քաղաքացիները, ովքեր վերհաստատել են այս չվերթով հայրենիք վերադառնալու իրենց պատրաստակամությունը։

Չվերթի վերաբերյալ այլ մանրամասներ կհայտնենք առաջիկայում»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ