21 05 2020

Անտոկոս վարկեր՝ սպանդանոցներին ․ կառավարության նոր որոշումը



Գյուղացիական տնտեսություններին կառավարության կողմից տրամադրվող անտոկոս վարկերից այսուհետ կկարողանան օգտվել նաև սպանդանոցները: Նման որոշում կայացվեց այսօր՝ ՀՀ կառավարության  հերթական նիստի ընթացքում: Փոփոխություն կատարվեց 2019թ-ին ընդունված «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման  ոլորտին  տրամադրվող   վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման  ծրագրում»: Այս որոշմամբ «հումք» հասկացության մեջ այսուհետ կընկալվի նաև մթերվող անասունը:

Իսկ աջակցության չափը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով, կապված կլինի սպանդանոցի հզորությունից:

«Մենք ունենք մի քանի տիպային կառույցների նախագծեր, որոնց համադրումից պարզ է դառնում, որ մեկ խոշոր եղջրավոր կենդանու սպանդ կազմակերպելու համար անհրաժեշտ և բավարար է շուրջ 15 քմ-ը: Մենք առաջարկել ենք վարկային սահմանաչափը կապել այդ մեծության հետ, և յուրաքանչյուր 15 քմ-ի հաշվարկով սահմանել 2 մլն դրամ: Այս գումարը բավարար է 7 oր ամբողջ հզորությամբ աշխատելու  համար»,- նշեց նախարարը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ